Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

«Քաղաքացիներն ունակ են ինքնուրույն գնահատել փաստարկների կշիռը»

«Քաղաքացիներն ունակ են ինքնուրույն գնահատել փաստարկների կշիռը»
05.12.2015 | 12:23

«Մեր քաղաքացիներն ունակ են ինքնուրույն և ըստ արժանվույն գնահատել ինչպես սահմանադրական փոփոխությունները նախաձեռնողների, այնպես էլ դրանց դեմ հանդես եկողների փաստարկների կշիռը»,- ասել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ արձագանքելով նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե Սահմանադրության նախագծի վերաբերյալ ՀՀ նախկին նախագահների քննադատական տեսակետները «մերկապարանոց մեղադրանքներ» են։ «Հասարակական տրամադրությունների և գնահատականների ամենաօբյեկտիվ ցուցիչն այսօր սոցիալական ցանցերի տեսությունն է, որը, մեղմ ասած, բացարձակապես հանրաքվեի կողմնակիցների օգտին չէ»,- ըստ 2rd.am-ի՝ ասել է Վիկտոր Սողոմոնյանը։

Դիտվել է՝ 589

Մեկնաբանություններ